ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Փարիզյան քրոնիկոն

Փարիզյան քրոնիկոն
10.01.2015 | 10:41

«Շառլի Էբդո»-ի վրա հարձակման գործով կասկածյալները պատանդ են վերցրել:
Փարիզից 35 կիլոմետր հեռու՝ Դամարտեն-ան-Գոել քաղաքում, ֆրանսիական «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա ահաբեկչական գրոհից հետո Կուաշի եղբայրներին որոնելու ժամանակ, առնվազն մեկ անձ դարձել է պատանդ:
Ոստիկանները տարբեր միջոցներով, նաև ուղղաթիռներով, շարունակում են հատուկ գործողությունը: Շրջապատված է այն շենքը, որտեղ, ըստ իրավապահների, Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներն են: «Շառլի Էբդո»-ի գրասենյակի վրա զինված գրոհի և 12 սպանությունների գործով կասկածվող երկու եղբայրներն այդ շենք հասնելու ճանապարհին առևանգել են մի քանի փոխադրամիջոց:
88 հազար ուժայիններ են կենտրոնացել Կուաշի եղբայրներին հայտնաբերելու համար: «Շառլի Էբդո»-ի գործով ահաբեկիչներին ձերբակալելու՝ իրավապահների գործողությունների կապակցությամբ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը փոխել է թռիչքների չվացուցակը: Դամարտեն-ան-Գոելից օդանավակայանը հեռու չէ:
Եղբայրներից մեկի՝ Շերիֆ Կուաշիի նախկին փաստաբան Վենսան Օլիվիեն ֆրանսիական հեռուստաընկերության հետ զրույցում ասել է. «Ես միայն մեկ խորհուրդ ունեմ պարոն Կուաշիին՝ ոստիկանությանը հանձնվել»: Կուաշի եղբայրներից մեկը 2005 թվականին դատապարտվել էր ահաբեկչության մեղադրանքով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասուլիսով հանդես եկավ ներքին գործերի նախարարությունում: Վարչապետի և ներքին գործերի նախարարի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ Օլանդն անդրադարձավ ահաբեկչության իրավիճակում Ֆրանսիայի կառավարության անելիքներին: Նա հայտարարեց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին:
«Մենք պետք է նաև նպաստենք նման դեպքերը խիստ միջոցներով կանխելուն: Մենք հասկանում ենք, որ կրկնությունը հնարավոր է ամեն պահի: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Օլանդը:
Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը իրավիճակը բնորոշել է «ահաբեկչության դեմ պատերազմի կարգավիճակ»:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ